News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«ՀայՌուսԿոգեներացիա» ՓԲԸ-ն կարող է 2015-ը վնասով փակել NEWS.am-ի թղթակցին ասել է գլխավոր տնօրեն Միքայել Ռուստամյանը:  

«Մեր մատակարարած ջերմության սակագները մեզ բավարարում են, բայց ոչ   էլեկտրականության սակագինը, որ մատակարարում ենք ցանցին», - հայտնել է Ռուստամյանը:

Նշենք, որ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնախողովի նոյեմբերի  25-ի նիստին բարձրացվել է ջերմության համար «ՀայՌուսկոնգեներացիայի»  սակագինը: Մասնավորապես, երկաստիճան համակարգում այն հասել է կՎտ ջերմության դիմաց  20,8 դրամի եւ 1 խորանարդ մետր տաք ջրի դիմաց 1 213 դրամի: Նախկին սակագինը կազմում էր   15,2 դրամ ջերմության համար եւ  886,4 դրամ տաք ջրի խորանարդ մետրի համար   (գները նշված են ԱԱՀ-ով):

Ընկերության համագեներացիոն կայանի համար էլեկտրականության սակագինը ամառվա սեզոնին հավասար է Հրազդանի ՋԷԿ-ի միաստիճան սակագնին  (43 դրամ), իսկ ձմռան սեզոնին` Երեւանի ՋԷԿ-ի սակագնին (23 դրամ):

Այս սակագներն այնքան էլ չեն բավարարում ընկերությանը, հավելել է Ռուստամյանը: Ընկերությունն աշխատում է  2009-ից եւ առայժմ` առանց վնասի, բայց   2015-ի արդյունքներով նման ռիսկ առկա է: 

«ՀայՌուսԿոգեներացիան» (էլեկտրականության եւ ջերմության համագեներացիոն կայանի օպերատորը) ռուսական  «ԵվրոՍիբԷներգոԻնժիներինգ»-ի` «Հիմնարար տարր» – հոլդինգի կառույցներից մեկի դուստր ձեռնարկությունն է: Հոլդինգը ղեկավարում է ռուս խոշոր գործարար Օլեգ Դերիպասկային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ