News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի Թիենձին քաղաքի կենտրոնական համերգասրահում տեղի ունեցավ «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Համերգային ծրագրով հանդես եկավ Թիենձինի սիմֆոնիկ նվագախումբը՝ չինացի հայտնի դիրիժոր Չէն Սեյանի ղեկավարությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե համերգին հնչեցին Ա.Խաչատրյանի բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում` հատվածներ «Գայանե» եւ «Սպարտակ» բալետներից, «Դիմակահանդես» սյուիտը: Համերգը եզրափակվեց Չինաստանում լայն ճանաչում ունեցող «Սուսերով պար» կատարումով:

Հայկական երաժշտության այս յուրատեսակ տոնը հնարավորություն է ընձեռել խաչատրյանական հնչյունների միջոցով մեկ անգամ եւս ներկայացնել հայկական մշակույթը Չինաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ