News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին Հայաստանի եւ Սերբիայի միջեւ ակտիվացել է քաղաքական երկխոսությունը։ Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը բարձր է գնահատել հայ-սերբական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկու բարեկամ երկրների միջեւ ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, ընդլայնվել է իրավապայմանագրային բազան, խորացել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: Սերժ Սարգսյանը կարեւորել է նախարար Բրատիսլավ Գաշիչի այցի շրջանակներում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սերբիայի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը, նրա համոզմամբ, համալրեց փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով Հայաստանի եւ Սերբիայի պաշտպանական գերատեսչությունների միջեւ սերտ փոխգործակցության համար:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ հայ-սերբական դարավոր հարաբերություններն ունեցել են բարեկամության բազմաթիվ դրսեւորումներ, որոնց հիմքում ընկած են պատմամշակութային կապերը, միանման հոգեւոր արժեքները եւ փոխադարձ համակրանքը: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ուներ ս.թ. ապրիլին Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ներկայությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ դա բարեկամության եւ համերաշխության բացառիկ դրսեւորում էր, ինչը հայ ժողովուրդը միշտ կհիշի եւ կգնահատի:

ՀՀ նախագահը եւ Սերբիայի պաշտպանության նախարարը հանդիպման ժամանակ քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգը, այնպես էլ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդի խնդիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ