News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից Սիրիայում ռուսական ռմբակոծիչը խոցելուց հետո ռուսական իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ արեցին չմեկնել Թուրքիա։ Այս համատեքստում քննարկումներ են տեղի ունենում, թե Թուրքիա որքան ռուսաստանցի է այցելում։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարությունից, 2014 թվականին Թուրքիա ամենաշատը այցելել են Գերմանիայի քաղաքացիները՝ 5 մլն 250 հազար, որին հետեւել են ռուսաստանցիները՝ 4 մլն 500 հազար։ Իսկ ընդհանուր Թուրքիա այցելել են 34 մլն զբոսաշրջիկ։ Այսինքն, Ռուսաստանի քաղաքացիները կազմել են զբոսաշրջիկների մոտ 13 տոկոսը։

Թեեւ Ռուսաստանում ծագած տնտեսական ճգնաժամին, 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիա են այցելել 3 մլն 300 հազար ռուսաստանցիներ։

Թուրքիայում 2014-ին տուրիզմից ստացած եկամուտը կազմել է 41 մլրդ լիրա, որը դոլարով հավասար է 13 մլրդ դոլարին։ Այս հաշվարկից ելնելով ռուսաստանցի զբոսաշրջիկները ապահովել են Թուրքիային մոտ 1,7 մլրդ դոլար եկամուտ։ Այսինքն, դեպի Թուրքիա ռուսաստանցիների այցերի կրճատումը խիստ բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի տուրիզմի ոլորտի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ