News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ղեկավար Կիրսան Իլյումժինովն ու նրա հետ կապված բանկը ներառվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, Իլյումժինովը ցանկում ներառվել է պատժամիջոցների տակ գտնվող Սիրիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ադիբ Մայալեհի, ինչպես նաեւ սիրիական ԿԲ ղեկավարներից Բատուլ Ռիդի հետ կապերի համար: Վերջիններին կասկածում են Սիրիային զենքի ապօրինի մատակարարումների մեջ: Ըստ ՌԲԿ-ի, նույն կետը պատճառ է դարձել նաեւ ՖԻԴԵ-ի ղեկավարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար:

Իլյումժինովը նաեւ «Ռուսական ֆինանսական դաշինք» կոմերցիոն բանկի շահառուներից է, որը նույնպես ներառվել է ամերիկյան պատժամիջոցների ցանկում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ներառված են նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը, Պետդումայի պատգամավորներ Ելենա Միզուլինան եւ Լեոնիդ Սլուցկին, սենատոր Անդրեյ Կլիշասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ