News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսական սահմանին թուրքական ապրանքների ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել: Այս մասին ՌԲԿ-ին պատմել են մի քանի ներկրողներ եւ մաքսային բրոքերներ:

Նովոռոսիյսկում սկսել են կանգնեցնել Թուրքիայից ներկրվող բեռները, սակայն ռուսական մաքսավորները որեւէ մեկնաբանություն չեն տալիս: Մաքսային բրոքեր Գրիգորի Պելիպենկոյի խոսքով, առայժմ վաղ է երեւէ եզրահանգում անել:

Թուրքիայից շինանյութ ներկրող մոսկովյան ընկերության մենեջերն էլ պատմել է, որ մաքսային ծառայության աշխատակիցներին հրահանգել են Թուրքիայից ժամանող բեռները ստուգել խստացված ռեժիմով:

Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչը հրաժարվել է այս թեմայի շուրջ որեւէ մեկնաբանություն տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ