News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայում սատարել են Կոնստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը քրիստոնեական եկեղեցուն վերադարձնելու գաղափարը: Այս մասին գրում է ՌԲԿ-ն:

Մասնավորապես, Թուրքիային ուղղված նման կոչով է հանդես եկել ՌԴԿԿ-ից պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: «Մենք թուրքական կողմից բարեկամական քայլ ենք ակնկալում՝ Կոնստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը քրիստոնեական եկեղեցուն վերադարձ: Ռուսական կողմը պատրաստ է նյութական մասնակցություն ունենալ, ինչպես նաեւ քրիստոնեական հուշարձանի վերականգման գործին ներգրավել ռուսաստանցի լավագույն մասնագետներին եւ գիտնականներին: Այդ քայլը Թուրքիային եւ իսլամին կօգներ ցույց տալ, որ բարի կամքը վեր է քաղաքականությունից»,- հայտարարել է Գավրիլովը:

ՌԴԿԿ-ում հիշեցրել են, որ այսօր, երբ ռուս-թուրքական հարաբերությունները փորձության են ենթարկվում, «հատկապես կարեւոր են փոխադարձ բարեկամական նախաձեռնություններն ու առաջարկները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ