News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ի Մոսկվայում նախանշված է բողոքի ակցիա՝ Ռուսաստանի 17 շրջաններից հեռահար ճանապարհների վարորդների մասնակցությամբ: Այս մասին գրում է ՌԲԿ-ն:

Սանկտ Պետերբուրգից Սերգեյ Գուլյաեւի խոսքով, երկու օր շարունակ վարորդները բանակցություններ կանցկացնեն՝ իրենց ծրագրերը համաձայնեցնելու համար:

«Իշխանությունը չի ցանկանում խոսել մեզ հետ: Երեքշաբթի պետերբուրգյան վարչակազմից ոչ ոք այդպես էլ չեկավ մեզ հետ խոսելու: Հասկանալի է, որ այդ պաշտոնյաները ոչինչ չեն որոշում, բայց նրանք կարող էին պարզապես զրուցել մեզ հետ»,- ընդգծել է «Վագր» շարժման համակարգող Ալեքսանդր Ռաստորգուեւը:

Ավելի վաղ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել էր, որ կառավարությունը որոշել է նվազեցնել բեռնատարների հաշվիչ սարքերի բացակայության համար սահմանված տուգանքը՝ սահմանելով 5 հազար ռուբլի՝ առաջին խախտման եւ մինչեւ 10 հազար ռուբլի՝ հետագա խախտումների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ