News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ձերբակալվել է Ադրբեջանի ԱԱՆ վերազգային տնտեսական հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-մայոր Սուբահիր Կուրբանովը: Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին:

Գեներալլի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 3 ամիս ժամկետով կալանքը: Կուրբանովը, Ակիֆ Չովդարովի հետ միասին, ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի մտերիմն է: Ավելին, նա համարվում էր նախկին նախարարի երկրորդ «գանձապահը»:

Կուրբավին մեղադրում են, մասնավորապես, այն բանում, որ նա իր ենթականեր Զուլֆուղար Ալիեւի, Նաթիկ Ալիեւի եւ Զաուր Մամեդովի հետ 2015 թվականի մարտին ապօրինի խուզարկություն է կատարել գործարար Զ.Սալմանովի գրասենյակում, այնուհետեւ, սպառնալով ձերբակալությամբ, նրանից խոշոր չափի գումար է ստացել եւ յուրացրել: Նույն կերպ այս հանցավոր խմբավորումը յուրացրել է գործարարներ Կ.Սեյֆուլլաեւի, Գ.Ալիեւի, Ա.Քերիմովի, Է.Իբադովի, Ս.Մեջիդովի, Է.Միրզաեւի փողերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ