News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Իրավապաշտպաններն ու «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները թերահավատորեն են վերաբերվում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե հանրաքվեի օրը չեն հանդուրժելու թաղային հեղինակությունների, թաղի տղաների կուտակումները տեղամասերի առջեւ:

Իշխող Հանրապետական կուսակցությունը շտապել է նկատել, որ ճիշտ է, դրանք վատ երեւույթներ են, սակայն միայն իշխանությունը չի դիմում այդ գործիքի կիրառմանը: Ըստ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի՝ հնարավոր է հանրաքվեի օրը հենց «Ոչ»-ի ճակատից պրովոկատորներ լինեն, որոնք կփորձեն վերը նշված անձանց անվան տակ ստվերել գործընթացը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չի հավատում ոստիկանապետի հայտարարությանը, քանի որ նախորդ բոլոր ընտրություններին ականատես է եղել, որ իշխանությունների հիմնական հենարանը հենց թաղային հեղինակություններն են:

Ըստ իրավապաշտպանի՝ թաղային հեղինակություններն իշխանությունների համար ընտրակեղծիքների դիմելու հիմնական մեխանիզմն են եւ հավատալ, որ իշխանությունը կհրաժարվի նրանից՝ հավասարազոր է հրաշքի:
Վարդան Հարությունյանի խոսքով՝ եթե իշխանությունը չգնա թաղային հեղինակությունների ռեսուրսների օգտագործմանը, ապա կկորցնի վերարտադրվելու հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ