Նոյեմբերի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ ՀԱՆ-17տիպի նռնականետից /9 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: