News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը քննարկում է Սիրիայում իր ավիախմբի կազմը եւս 10-12 մեքենայով մեծացնելու հնարավորությունը: Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ռազմական օպերատիվ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:

Պարբերականն ընդգծում է, որ Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում ռուսական զորակազմն ունի «Սու-25 ՍՄ» ռմբակոծիչներ (12 մեքենա), «Սու-24Մ» եւ «Սու-34» ճակատային ռմբակոծիչներ (12-ական մեքենա), «Սու-27ՍՄ» եւ «Սու-30 ՍՄ» կործանիչներ (4-ական մեքենա): Բացի այդ, ռուսական զորակազմի տրամադրության տակ կան 12 հատ «Մի-24» ռազմական ուղղաթիռներ եւ 3 հատ «Մի-8»  բազմաթիրախ ուղղաթիռներ:

Թերթի զրուցակիցը նշել է, որ նախքան «Սու-24»-ը խոցելու միջադեպը օդանավերը թռիչքներ են իրականացրել առանց թաքնվելու, քանի որ նրանց համար երկրից պոտենցիալ վտանգ չի եղել, իսկ կոալիցիայի օդանավերի կողմից հարձակման ենթարկվելու վտանգը ոչ ոք լուրջ չի քննարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ