ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ռուսական Սու-24 օդանավի միջադեպից հետո կողմ է արտահայտվել Եվրոպայում անվտանգության կաննոների փոփոխությանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Գործակալությունը մեջբերում է մի շարք եվրոպական պարբերականներում Սթոլթենբերգի հրապարակած հոդվածը:
«Իրականությունն այնպիսին է, որ եվրոպական անվտանգության կանոնները հնացել են»,- կարծու մ է Սթոլթենբերգը: Նա հավելել է, որ սա նոր սառը պատերազմ չէ, բայց ազդանշան է, փոխանցում է Lenta-ն:
Նա վստահ է, որ ռուսական օդանավի միջադեպը հանգստություն եւ դիվանգիտություն է պահանջում: Ընդ որում անհրաժեշտ է վերանայել Եվրոպայում ռազմական ակտիվության թափանցիկության եւ կանխատեսելիության առավելագույն մակարդակն ապահովելու մասին համաձայնագիրը եւ մեղադրել է աՌուսաստանին դրանցից մի քանիը չկատարելու մեջ: