Աֆղանստանի հյուսիս-արեւելքում ոչնչացվել է «Թալիբան» շարժման 3 առաջնորդ: Այս մասին հայտնել է Թահարի նահանգապետի մամուլի խոսնակ Սանաթուլլահ Թեմորը: Khaama Press-ի փոխանցմամբ Թեմորը հաստատել է շարժման 3 առաջնորդների եւ Խոջա Մահաուդդինի շրջանում եւս 6 գրոհայինների մահվան փաստը:
Մամուլի խոսնակի խոսքով՝ բախումների ընթացքում վիրավորվել է Աֆղանստանի բանակի առնվազն 4 աշխատակից, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: