Տոկիոյի ոստիկանությունը առգրավել է մոտ 11.45 մլն դոլար արժողությամբ թմրանյութի ամենախոշոր խմբաքանակը, որը երբեւէ ուղեբեռի մեջ փորձել էին անցկացնել Ճապոնիայի տարածք: TBS հեռուստաալիքի տեղեկություններով՝ մոտ 20 կգ ամֆետամինը լցված է եղել սուրճի փաթեթների մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թմրանյութը եղել է Ուգանդայի 45-ամյա բնակիչ Սամուել Կարամագիի ուղեբեռի մեջ, որը Ուգանդայից Աբու Դաբիի տարածքով ժամանել էր Ճապոնիա: Տղամարդը ձերբակալված է, սակայն իր մեղքը հերքում է:
Նրա խոսքով՝ ինքը սուրճի փաթեթները ձեռք է բերել Ուգանդայի սուպերմարկետներից մեկում իր ընկերոջ խնդրանքով եւ գաղափար չի ուենցել դրանց պարունակության մասին: