News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Վալերի Բրյուսովի 66 հասցեի 4 –րդ կարգի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է նշված բնակիչների հետ:

Ներկայացնելով  4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացը, քաղաքապետի տեղակալը նշել է, որ այն իրականացվում է Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված կարգով, այսինքն` առկա բնակարանների սենյակների թվի մակերեսին համապատասխան և երբեմն ավելին:

Վ. Բրյուսովի 66 հասցեում տեղակայված 4-րդ կարգի վթարային շենքում դեռ բնակվող ընտանիքների ներկայացուցիչներին առաջարկվել է վերաբնակեցնել Շինարարների 6/1 նորակառույց շենքում:

Հաջորդ քննարկման ժամանակ կհստակեցվի այն ընտանիքների թիվը, որոնք տվել են հենց այդ շենքում վերաբնակվելու համաձայնություն, ինչին կհաջորդի փաստաթղթային ձևակերպման փուլը:

Տպել
Ամենաշատ