Կոտայքի մարզի Բուժական գյուղում նոյեմբերի 25-ին հայտնաբերվել է բնակիչներից մեկի դին։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի բնակչին՝ 79-ամյա կնոջը, հայտնաբերել են տանը կից հացատանը՝ կախված վիճակում։
Նախնական տեղեկություններով՝ տարեց թոշակառուն ինքնասպանություն է գործել։ Պատճառները հայտնի չեն։ Հանգամանքները պարզվում են։