News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը խստացված հսկողություն է սահմանում Թուրքիայից ներմուծվող պարենամթերքի նկատմամբ եւ լրացուցիչ ստուգումներ է իրականացնելու սահմանին եւ արտադրամասերում: Այս մասին հայտնել է ՌԴ Գյուղատնտեսության  նախարարության մամուլի կենտրոնը:

«ՌԴ կառավարությունը «Ռոսսելխոզնադզորին» հանձնարարել է խստացված հսկողություն իրականացնել Թուրքիայից ներկրվող գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենամթերքի նկատմամբ, ինչպես նաեւ լրացուցիչ ստուգումներ ապահովել սահմանին եւ տեղերում՝ Թուրքիայի Հանրապեության արտադրամասերում»,- փոխանցում է ՏԱՍՍ_ը:

ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունից նշել են, որ այս միջոցները կիրառվում են Թուրքիայի կողմից ռուսական չափանիշները բազմիցս խախտելու պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ