Բելգիայի զբոսաշրջային իշխանությունները միացել են սոցցանցերի ակցիային եւ հրապարակել են կատուներով իրենց տեսահոլովակը, հայտնում է Reuters-ը: Այսպիսով նրանք փորձում են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը: Տեսանյութը հայտնվել է YouTube-ում նոյեմբերի 25-ին եւ այս պահին արդեն ավելի քան 51 հազար դիտում է բերել:
Ավելի վաղ Բելգիայի դաշնային դատախազությունը շնորհակալություն էր հայտնել տեղի եւ արտասահմանյան օգտատերերին եւ լրագրողներին, որոնք ահաբեկիչներին որեւէ տեղեկություն չմատուցելու նպատակով ոչինչ չէին գրում իրականացվող գործողություների մասին: Բացի այդ, օգտատերերը #brusselslockdown հեշթեգի տակ կատուների մասին հարյուրավոր լուսանկարներ եւ տեսանյութեր էին հրապարակել: Արդյունքում Բելգիայի ոստկանությունը նույնպես կերամանների նկարներ էր հրապարակել՝ ի շնորհակալություն սոցցանցերում հայտնված կատուների:
Reuters-ի փոխանցմամբ՝ Բրյուսելի դատարկված փողոցների տեսքը հարված է հասցրել Բելգիայի զբոսաշրջությանը: