Տնտեսական դժվարությունների պատճառով Աֆրիկայի հյուսիս-կենտրոնական շրջանից մոտ 41 մլն երիտասարդ կարող է ահաբեկչական կազմակերպությունների հավաքագրողների զոհը դառնալ, տեղեկացնում է ՄԱԿ-ը:
Այդ մասին չորեքշաբթի զգուշացրել է պատվիրակ Հիրուտ Հեբրե Սելասիեն: Սահելի տարածաշրջանում կազմակերպության ներկայացուցչուհին ասել է, որ Բուրկինա-Ֆասոյում, Չադում, Մալիում, Նիգերում եւ Մավրիտանիայում ապրող 25 տարեկանից փոքր մարդիկ անհույս իրավիճակում են կրթության եւ աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով, գրում է Gazeta-ն:
«Եթե ոչինչ չարվի կրթությունն ավելի մատչելի դարձնելու, աշխատանքի տեղավորման հնարավորություններն ընդլայնելու եւ երիտասարդության ինտեգրացիայի համար, վախենամ, թե Սահելը զանգվածային արտագաղթի, ինչպես նաեւ ահաբեկիչների հավաքագրման եւ ուսուցման կենտրոն դառնա: Ինչպես գիտեք, դա լուրջ հետեւանքներ կունենա համաշխարհային անվտանգության համար», - ասել է Հիրուտ Գեբրե Սելասիեն:
Նա նաեւ ՄԱԿ-ին է դիմել` խնդրելով խստացնել հսկողությունը զենքի եւ թմրանյութի շրջանառության նկատմամբ, որպեսզի Սահելի տարածաշրջանի երկրները կարողանան գտնել տարածաշրջանում ահաբեկչական խմբերի գործունեության հետքը: