News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրալական Red Automotive Technologies նորելուկ ընկերությունը մտադիր է էլեկտրական ամենագնաց ստեղծել, որը կկարողանա մինչեւ  1200 կիլոմետր անցնել եւ զարգացնել 250 կմ/ժ արագություն: Եթե նախագծի համար անհրաժեշտ ֆինանսավորումը գտնվի, ընկերությունը հույս ունի միանգամից մի քանի նմուշի սերիական թողարկում իրականացնել եւ տասը տարի անց տարեկան մինչեւ   75 հազար ավտոմեքենա թողարկել: Այդ մասին գրում է Motoring պարբերականը:

Էլեկտրական ամենագնացի նախագիծը պատկանում է ավստրալացի ինժեներ Պոլ վան Լուին: Նա Ադելաիդայում սեփական ինժեներային ընկերություն ունի, որը վերջին  22 տարվա ընթացքում սպառողական ապրանքների նախագծեր է մշակում, ինչպես նաեւ տարբեր համակարգեր եւ սարքավորումներ պաշտպանության, ավտոմոբիլային արդյունաբերության եւ լեռնահանքարդյունաբերության համար:  Այս պահին գործարարը նախագծի զարգացման համար արդեն աշխատանքի է ընդունել GM Holden ընկերության նոր արտադրանքի նախագծման բաժնի նախկին ղեկավար եւ էլեկտրամեքենաների ոլորտի մասնագետ Յեն Մաքլիվին, գրում է  Motor-ը:

Red Automotive Technologies-ը նախատեսում է իր նմուշների համար մոդուլային կառուցվածք օգտագործել: Ընկերության առաջին ամենագնացը չորս էլեկտրաշարժիչ կունենա  (ամեն անիվի համար` մեկը), երկուաստիճանանի փոխանցում եւ   «նորարարական» կախոց` կարգավորվող ճանապարհային լուսաշերտով: Բացակը կհասնի   375 մմ-ի, անիվների հոդակապերը` 450 մմ-ի, իսկ քարշակի զանգվածը 3,5 տոննայի:

Բացառապես էլեկտրականության քարշուժով ամենագնացը մոտ  200 կմ կանցնի: Նմուշը նաեւ   ներքին այրման շարժիչ կստանա (բենզինային կամ դիզելային), որը կօգտագործվի բացառապես շարժման ընթացքում մարտկոցների ենթալիցքավորման համար: Այդ ագրեգատի շնորհիվ ընթացքի հնարավորությունը կմեծանա  մինչեւ 1200 կմ:  Նորույթը կկարողանա իր արագությունը զրոյից  «հարյուրի» հասցնել չորս վայրկյանից էլ պակաս ժամանակում: Ամենագնացային հզորությունների առումով, ինչպես ասում են ընկերությունում, այս նմուշը կկարողանա գերազանցել  Jeep-ին եւ Toyota Land Cruiser-ին:

Մոտ ժամանակներս Red Automotive Technologies-ը կսկսի ֆինանսական միջոցների փնտրտուքը: Ընկերությունը մտադիր է հետագայում դուրս գալ բորսա եւ   IPO անցկացնել: Առաջին նմուշի սկզբնական գինը մոտ  85 հազար դոլար կկազմի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ