News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի բրիտանացի գիտնականները Current Biology պարբերականում հրապարակել են երամի առաջնորդի ընտրությանը նվիրված փորձի արդյունքները, որոնց հիմքում փոստատար աղավնիների ուսումնասիրությունն էր:

Մասնագետների ստացած արդյունքները օգնում են նորովի հասկանալ այս թեման: Պարզվում է, որ աղավնիները առաջնորդին ընտրում են մեծամասամբ նրանց արագաշարժության հատկանիշով:

 Օքսֆորդշիրում անցկացված հետազոտությանը մասնակցել է քառասուն աղավնի: Մասնագետները թռչունների վրա GPS սարքեր են ամրացրել՝ չափելու համար նրանց թռիչքի արագությունը, նաեւ տարածության մեջ կողմնորոշվելու ունակությունը, հայտնում է Informing-ը:

Հետո գիտնականները թռչուններին չորս երամների են բաժանել՝ յուրաքանչյուրում 10-ական աղավնի ու հետեւել, թե այդ երամներում որ թռչունը կդառնա առաջնորդ: Պարզվել է, որ երամների առաջնորդներ են դարձել կողմնորոշման հարցում լավագույն արդյունք ցույց տված թռչունները: Բացի դրանից կարեւորվել են նաեւ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք էին դիմացկունությունը եւ արագաշարժությունը: Գիտնականները համարում են, որ նույն սկզբունքներով են իրենց ընտրությունն անում թռչունների եւս մի քանի տեսակներ: Բրիտանացի գիտնականները հույս ունեն, որ այս հայտնագործությունը կօգնի թռչունների կյանքի հետագա հետազոտություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ