News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Գերակա շահ ճանաչված` Երեւանի Հանրապետության 32, Ֆիրդուսի 33 թաղամասի, Կոնդ թաղամասերի  եւ Բուզանդ փողոցի նախկին տների բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 26-ին, կառավարության շենքի մոտ մի քան րոպեով փակել են Տիգրան Մեծի պողոտան: Մի քանի տասնյակ քաղաքացիները կառավարությունից պահանջում են լուծում տալ իրենց բնակարանների խնդրին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ոստիկանները կանգնած են Ամիրյան-Տիգրան Մեծի հատման մոտ վայրում գտնվող անցման մոտ եւ հսկում են, որ քաղաքացիները կրկին չփակեն պողոտան:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել  188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով:

Տպել
Ամենաշատ