News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո հայ ժողովուրդը զրկվելու է իշխանություն ձեւավորելու իրավունքից: Այսօր՝ նոյեմբերի 26-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Իշխանություններն ասում են՝ «այո» ասեք եւ մենք ձեզ կզրկենք իշխանություն ձեւավորելու իրավունքից: Առաջարկվող Սահմանադրությամբ ժողովուրդն իշխանություն ձեւավորելու իրավունքից է զրկվում: Դուք նույնիսկ գյուղապետ ընտրելու իրավունքից եք զրկվելու, ոչ մեկ ձեր առջեւ պատասխանատու չի լինելու»,- ասել է Ազատ Արշակյանը:

Արշակյանի այս պնդումը բարկացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին:

«Եթե ցույց կտաք, թե որտեղ է գրված, որ գյուղապետ չեք կարող ընտրել, ես պատրաստ եմ ուտել այս փաստաթուղթը: Որ խոսում եք մի փաստաթղթի մասին, գոնե կարդացեք այն: Չի կարելի չէ՞, բարի եղեք, Սահմանադրությունը մինչեւ վերջ կարդացեք, հետո կարծիք ասեք»,- նշել է Վարդան Այվազյանը:

Ազատ Արշակյանը պնդել է, որ սահմանադրական փոփոխություններում կա նման դրույթ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ