Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավար Սամվել Բադալյանն ինքնաբացարկ է ներկայացրել, քանի որ այսուհետ զբաղվելու է բիզնեսով:
«4 անգամ ընտրվել եմ գյուղապետ, հիմա ուզում եմ բիզնեսով զբաղվել: Այդ պատճառով էլ ինքնաբացարկ եմ ներկայացրել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական գյուղապետը:
Նշենք, որ Նորապատում գյուղապետի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 6-ին: Թեկնածուները երկուսն էին՝ ՀՀԿ-ականներ Սամվել Բադալյանն ու Վահրամ Խաչատրյանը: Բադալյանն ինքնաբացարկ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելու է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Նույն օրը Հանրապետության մի շարք համայնքներում անցկացվելու են նաեւ համայնքների ղեկավարների ընտրություններ: