News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ անհրաժեշտ է առավել լայն կոալիցիա: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:

«Առավել լայն կոալիցիայի անհրաժեշտություն կա, որը թույլ կտա ոչնչացնել ԻՊ-ին»,-ասել է Ռենցին Փարիզում, որտեղ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Խոսելով ահաբեկչությունների մասին, որոնք տեղի ունեցան նոյեմբերի 13-ին, Փարիզում, որի պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Իսլամական պետությունը», Ռենցին նշել է, որ այդ հարձակումները «ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ Եվրոպայի եւ ողջ աշխարհի դեմ էին ուղղված»:

65 երկրներից կազմված կոալիցիան, որը գլխավորում է ԱՄՆ-ը, 2014-ի սեպտեմբերից հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում ահաբեկիչներին՝ առանց Սիրիայի նախագահի համաձայնության, ինչպես նաեւ Իրաքի տարածքում, որտեղ ամերիկացիներին հրավիրել են երկրի իշխանությունները: Կոալիցիայի ավիահարվածների 80 տոկոսն իրականացնում են ԱՄՆ զինված ուժերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ