Նոյեմբերի 25-ին մամուլում լուրեր էին հայտնվել, որ Երեւանի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը կարիերան շարունակելու է ռումինական «Պետրոլուլում»:
NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը ֆուտբոլիստից պարզեց լուրի հավստիությունը:
«Ես ինքս ինտերնետում կարդացի այդ լուրը և շատ զարմացա: Իրականում, ես չեմ տեղափոխվում Ռումինիա: Դա հաստատ է: Իսկ թե ուր եմ տեղափոխվելու, շուտով պարզ կլինի» - ասաց Բադոյանը:
Վերա Մարտիրոսյան/Vera&Football