News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերակա շահ ճանաչված` Երեւանի Հանրապետության 32, Ֆիրդուսի 33 թաղամասի, Կոնդ թաղամասերի  եւ Բուզանդ փողոցի նախկին տների բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 26-ին, մի քան րոպեով փակել են Տիգրան Մեծի պողոտան:

Նրանց է մոտեցել կառավարության ներկայացուցիչը եւ խոստացել վաղը 12 բնակչի տալ փոխհատուցման պայմանագրերը եւ նրանց հաշվեհամարներին փոխանցել գումարները:

NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ կառավարության ներկայացուցչի խոստումներին չեն հավատում եւ հանդիպում են պահանջում վարչապետի հետ. «Ձեզ հետ խոսելը շատ հաճելի է, բայց կանչեք մի քիչ էլ վարչապետը մեզ խաբի, ավելի լավ զգանք մեզ»:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել  188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով:

Տպել
Ամենաշատ