News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարսանիքի ժամանակ փախած հարսը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից էր, դեպքից հետո նրա հարազատները դեռ գյուղ չեն վերադարձել:

«Երկու տարի է՝ նշանված էին, շատ կարգին տղա է Նարեկը, ուսանող է: Դեպքի մասին ոչինչ չգիտենք, լսել ենք միայն, որ հարսը փախել է, բայց մանրամասները չգիտենք, որովհետեւ ոչ հարսի, ոչ էլ փեսայի ընտանիքները գյուղ չեն վերադարձել դեռ»,- NEWS.am-ի թղթակցին պատմեցին գյուղացիները:

Նշենք, որ հարսն աշխատում էր մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք էր գրանցվել Հայաստանում: Հարսանիքի վերջում` տորթը կտրելու ժամանակ, հարսն ու հարսնաքույրը փախել են` իրենց հետ տանելով նվերներն ու ոսկեղենը։

Դեպքը տեղի է ունեցել Սեւանի «Հարսնաքար» համալիրում։ Մեր տեղեկություններով` սկեսուրը նկատել է փախուստի դիմող հարսին, փորձել է կանգնեցնել նրան, հարսը հրել է նրան, նստել մեքենան ու փախել։

Տպել
Ամենաշատ