Թուրքիայից կարող է ահաբեկչական սպառնալիք գալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ահաբեկչական սպառնալիքի դերն, անկասկած, չի կարելի բացառել»,-հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ահաբեկչությունն արդյոք ազդո՞ւմ է Թուրքիայից Ռուսաստան մատակարարումների վերահսկողության վրա: