News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում նոյեմբերի 25–ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 49-ամյա Ավետիս Բարեյանը եւ 43-ամյա Վաղինակ Ստեփանյանը Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներ են: NEWS.am-ի հետ զրույցում Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը նշեց, որ Վաղինակ Ստեփանյանն ազատամարտիկ է, նա վերջին մեկ ամսվա ընթացքում Երեւանում է եղել եւ տանն էլ ասել է, որ գնում է Արցախ՝ կռվելու:

«Եւ Ավետիսը, եւ Վաղինակը խելացի տղաներ էին, ոչ մեկ չի կարող հասկանալ, թե ինչու է նման բան պատահել: Հողագործությամբ զբաղվող մարդիկ էին: Վաղինակը տանն ասել ա` գնում եմ Ղարաբաղ կռվելու»,-ասաց Գառնիկ Ծատուրյանը:

Ավետիս Բարեյան

Վաղինակ Ստեփանյան 

Գյուղապետի խոսքով` Ավետիսը, Վաղինակը ու խմբի մյուս անդամ Արթուր Եղիազարյանը, որը նույնպես Արեւիկ գյուղից է, ճանաչում էին իրար, բայց շատ մոտ հարաբերությունների մեջ չէին, շփվում էին` ինչպես մյուս համագյուղացիների հետ։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արթուր Եղիազարյանը տանն ասել է` Երեւանում ընկերների հետ բանջարեղեն արտահանող կազմակերպություն են բացել։

Արթուր Եղիազարյան 

Երեք տղամարդիկ էլ ամուսնացած են, երեխաներ ունեն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ,  փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19–ն է, երեկվանից մայրաքաղաքում, Շիրակում եւ Կոտայքում զինված հսկողություն են իրականացնում իրավապահները` ենթադրաբար մյուս կասկածյալներին գտնելու նպատակով։

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում   հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ