News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը նորից կվճարի լիբանանահայերի ու սիրիահայերին անձնագրեր տրամադրելու համար պետական տուրքերը: Այս մասին որոշումը կայացվել է Կառավարության նոյեմբերի 26-ի նիստի ընթացքում:

Ինչպես հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ 2015 թ. երրորդ եռամսյակում առանց պետական տուրքի 463 անձնագիր է տրամադրվել: Դրանցից 265-ը տրամադրել է Դամասկոսում Հայաստանի դեսպանատունը, 155-ը՝ Հալեպում գլխավոր հյուպատոսարանը, 43-ը՝ Լիբանանում Հայաստանի դեսպանատունը:

Ընդհանուր առմամբ երրորդ եռամսյակում պետական տուրքերի փոխհատուցման համար հատկացվել է մոտավորապես 28 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտավորապես 58 հազար դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ