News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պրիմորիեի սաֆարի այգում Տիմուր անունով այծը Ամուր մականունով վագրին դուրս է հանել քնավանդակից: Այս մասին ասված է կենդանաբանական այգու կայքում: Նշվում է, որ այգու վագրերը շաբաթը 2 անգամ կենդանի որս են ուտում: Ամուրը կարողանում է այծեր եւ ճագարներ որսալ, սակայն վերջերս նրան այծ էր բաժին ընկել, որին վագրն ուտել  չէր ցանկացել, քանի որ այծը շատ համարձակ էր գտնվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այծին ոչ ոք չի սովորեցրել վախենալ վագրից: Եվ Ամուրը որոշել է գլուխ չդնել նման համարձակ այծի հետ եւ չի կերել նրան: Ավելին՝ այծը Ամուրին դուրս է հանել սեփական ննջարանից եւ ինքն է քնում այնտեղ արդեն 4 օր»,- ասել են կենդանաբանական այգու  ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ