News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 26-ին, երկրորդ անգամ հետաձգվեց հայ-վրացական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Թուրգայ Միքայիլովի գործով առաջին դատական նիստը:

Դատական նիստը սկսվելուց րոպեներ անց դատավորը տեղեկացրեց, որ ստիպված են հետաձգել այն, քանի որ հնարավոր չի եղել ապահովել ադրբեջաներենի թարգմանչի ներկայությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 15-ին:

Նշենք, որ ադրբեջանցուն տրամադրվել է հանրային պաշտպանը. նրա շահերը կներկայացնի Սասուն Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայիլովը հուլիսի 23-ին ժամը 21:00-ի սահմաններում, առանց սահմանված փաստաթղթերի, շրջանցել է ՀՀ պետական սահմանային անցակետերը եւ հայ-վրացական պետական սահմանի՝ ՀՀ Լոռու մարզի Ձյունաշող սահմանամերձ գյուղին հարակից հատվածով, ոտքով շարժվելով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի տարածք: 35-ամյա Միքայիլովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ