News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ որոշ երկրներ հովանավորում են միջազգային ահաբեկչության զարգացումը: Այս մասին Պուտինը հայտնել է նոր դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ:

«Ահաբեկիչներին, նավթի, մարդկանց, թմրադեղերի ու արվեստի գործերի նրանց ապօրինի առեւտուրը ոչ միայն հովանավորել են ու հովանավորում են, այլեւ դրա հաշվին ոմանք շարունակում են փող աշխատել, ընդ որում հարյուր միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ»,- ասել է Պուտինը, հայտնում է Gazeta-ն:

«Մենք անբացատրելի ենք համարում մեջքից ստացած դավաճանական հարվածները նրանցից, ում դաշնակից էինք համարում ահաբեկչության դեմ պայքարում: Այն ինչ երկու օր առաջ կատարվեց Սիրիայի երկնքում, հակասում է սթափ դատողությանը ու միջազգային իրավունքին»,- հայտարարել է նախագահը՝ Թուրքիայի ղեկավարությանը հանդիմանելով ներողությունների ու կատարվածի համար մեղավորներին պատժելու խոստումների բացակայության համար:

«Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի ղեկավարությունը գիտակցաբար է ռուս-թուրքական հարաբերությունները փակուղի տանում: Ցավալի է,  եթե այդպես է»- ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ