News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջազգային խորհրդարանական հարթակներում ՀԱՊԿ երկրները պետք է ցուցաբերեն միասնական դիրքորոշում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 8-րդ լիագումար նիստի ժամանակ նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով՝ «Հայաստանի Հանրապետության առաջնայնությունները ՀԱՊԿ նախագահությունում» թեմայով, որտեղ մասնավորապես նշել է.

«Բարձր գնահատելով կայունության պահպանման ուղղությամբ ՀԱՊԿ ԽՎ առաջատար դերը մոտեցումների զարգացման եւ իրացման հարցում՝ կցանկանայի հավաստիացնել, որ մենք կշարունակենք գործադրել ջանքեր՝ գլոբալ խնդիրների եւ մարտահրավերների հակազդեցության համար լուծումներ գտնելու ուղղությամբ:

Խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է կազմակերպությունների անդամ պետությունների համակարգված ջանքերի ապահովման խթանումը փոփոխվող իրողությունների պայմաններում հավաքական անվտանգության համակարգերի ձեւավորման եւ զարգացման համար:

Մասնավորապես, կցանկանայի նշել, որ միջազգային խորհրդարանական հարթակներում մեր պատվիրակությունների մասնակցության դեպքում մենք՝ որպես գործընկերներ, պետք է ցուցաբերենք միասնական եւ համակարգված դիրքորոշում այն հարցերի շուրջ, որոնք բխում են ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակիցների շահերից»:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Շանհայան համագործակցության կազմակերպության եւ այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ-ի գործնական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` ի շահ միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության համատեղ հակազդեցության:  Էդուարդ Շարմազանովն իր ելույթում կարեւորել է նաեւ ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը:

«Պլանավորում ենք ակտիվորեն մասնակցություն ունենալ ՀԱՊԿ-ում ընդունված հակաթմրանյութային ռազմավարության իրականացման գործում, ինչպես նաեւ «Կանալ», «Նելեգալ», «ՊՐՈԿՍԻ» համալիր միջոցառումներին: Այս ուղղությամբ որպես գործնական քայլ՝ առաջարկում ենք 2016 թվականին Հայաստանում անցկացնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողով»,-նշել է ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը:

Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երեւանում գալիք տարվա առաջին կեսին. առաջարկն ընդունվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն...
Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ոչինչ չի նշվում, որ ՀԱՊԿ-ն է, որ բազմիցս պաշտպանել է Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում, որ...
Այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել. ԱԺ նախագահ
ՌԴ-ին դիմեցինք, ՀԱՊԿ-ին դիմեցինք,  մի հատ գնացինք, խնդրեցինք, խնդրվեցինք, աղաչեցինք, ասեցինք ամեն ինչի…
Այո, ես հայտարարում եմ, որ Ռուսաստանը՝ մեր դաշնակիցը, ամենանեղ պահին մեզ թողել է եւ դա փաստ է. Ալեն Սիմոնյան
Մեզ թողեց մենակ, ու առնվազն թողեց մենակ, եթե ոչ իր իմացությամբ տեղի ունեցավ…
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս նկատեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ…
Ամենաշատ