Սիրիական բանակը վերացրել է մի գրոհայինի, որը կապված էր Լիբանանի մայրաքաղաքում ավելի քան 40 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողության հետ: Այդ մասին տեղեկացրել է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը:
Առայժմ տեղեկություն չկա, թե ահաբեկչական որ խմբավորմանն է պատկանել ծայրահեղականը: Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ արտագրոհի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» խմբավորումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: