News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանել շրջանառվող այն լուրերը, թե նախօրեին վնասազերծված ենթադրյալ հանցախումբը կապ ունի «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ:

«Մի քիչ համբերենք, առաջիկա օրերին ես իմ կարծիքը մանրամասն կհայտնեմ կատարվածի հետ: Մի քիչ հետեւենք, թող մի քանի հիմարություններ էլ թույլ տան, ու ես իմ կարծիքը կասեմ»,-այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սեֆիլյանը: 

Հարցին, թե փրկության ճակատի դեկտեմբերի 1–ի հանրահավաքից առաջ հնարավո՞ր են արդյոք ձերբակալություններ եւ նախաձեռնության անդամների տների խուզարկությամբ զինամթերք հայտնաբերելու դեպքեր, Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ չի բացառում նման դեպքեր:

«Ոչ մի բան չի բացառվում, բայց մենք մեր ուզածին հասնելու ենք առանց ձերբակալումների, ինչ որ պետք է, անելու ենք» ,- ասաց Սեֆիլյանը` կատակելով «Ինձ տեսնելուց անմիջապես զենք եք հիշում, չէ՞»:

«Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավարի խոսքով` դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում մեծ թվով երիտասարդներ են հավաքվելու, եւ հենց երիտասարդների ներկայությունն է իշխանափոխություն իրականացնելու բանալին:

«Մենք ունենք մեր առաջարկությունները եւ համոզված եմ, որ ժողովուրդը ընդունելու է մեր առաջարկություններից որեւէ մեկը, եւ մենք այդ նոր գտնված բանալիով վերջիվերջո կձերբազատվենք այս ռեժիմից, այս կեղեքող համակարգից: Ժողովուրդը պետք է գիտակցի, որ 25 տարի է անցել, այսօր նոր սերունդ գոյություն ունի: ԿԳԲ-ական ոճով երկիր կառավարելու մոդան անցել է: Ես համոզված եմ, որ առաջիկայում մեր երիտասարդությունը ապացուցելու է, որ ոչ միայն չի վախենում, այլեւ իր վճռականությամբ զարմացնելու է նաեւ աշխարհին: Դուք ականատեսը կլինեք դեկտեմբերի 1-ին, թե որքան երիտասարդներ ներկա կլինեն Ազատության հրապարակում»,-ասաց Սեֆիլյանը:

Ազատամարտիկը նշեց, որ փրկության ճակատը դեկտեմբերի 1-ից մեկնարկող անհնազանդության ակցիաների գործողությունների հստակ ծրագիր ունի:

«Մենք արկածախնդիրներ չենք, եթե ժողովրդին հրավիրում ենք մոբիլիզացիայի, բնականաբար ունենք ծրագիր, տարբերակներ, եւ այդ տարբերակների ընտրությունը պետք է կատարվի դեկտեմբերիր 1-ին»,-ավելացրեց Սեֆիլյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայից հետո Երեւանում ընդհատվեցին սղոցի եւ ծանր տեխնիկայի ձայները...
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
Ամենաշատ