News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի մի շարք գյուղական համայնքներին հարակից սարերում ու անտառներում, նոյեմբերի 25-ին խոշոր հրդեհներ են բռնկվել:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախնական տեղեկություններով, ընդհանուր առմամբ այրվել է 100 հա չոր խոտածածկ ու անտառածածկ տարածք:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանի խոսքով՝  ամեն տարի հենց այս ամիսներին անտառային հրդեհներն ակտիվանում են:

«Հիմնականում գյուղացիներն ու հովիվներն են այրում չոր խոտածածկ տարածքները՝ կարծելով, թե հաջորդ տարի խոտն ավելի լավ է աճելու, մինչդեռ իրականությունը լրիվ այլ է»,-ասաց նա:

Դեմիրչյանը նշեց նաեւ, որ օրենքով հստակ ամրագրված է, որ խոտածածկ ու անտառածածկ տարածքներն այրելու համար մեծ տուգանքներ են սահմանված՝ ընդհուպ մինչև ազատազրկում՝ կապված այրված ու վնասված բուսատեսակների ու ծառերի քանակի հետ:

Տպել
Ամենաշատ