News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բասկերի երկրի խորհրդարանը սատարել է Իսպանիայից Կատալոնիայի անջատման գործընթաց սկսելու որոշումը, քանի որ, պատգամավորների կարծիքով, դա համապատասխանում է «կատալոնացիների մեծ մասի ցանկությանը»:

Ըստ La Vanguardia-ի, նախապես կատալոնացի պատգամավորները ծրագրում էին հանձնաժողով ստեղծել, որը «կհետեւեր Կատալոնիայի անջատման գործընթացին», սակայն հետագայում հրաժարվել են այդ գաղափարից:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, արդյունքում ընդունվել է փաստաթուղթը, որում օրենսդիրները հայտարարել են, որ «հարգում եւ ճանաչում են կատալոնական խորհրդարանի սկսած քաղաքական եւ ժողովրդավարական գործընթացը՝ որպես կատալոնացի ժողովրդի մեծամասնության ժողովրդավարական կամարտահայտություն՝ սեփական ապագան որոշելու հարցում»:

Պատգամավորները չեն սատարել օրինագծի այն հատվածը, որում նշվում է կատալոնական իշխանությունների եւ պաշտոնական Մադրիդի միջեւ բանակցությունների անհրաժեշտության մասին՝ «ընդհանուր համաձայության» նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ