News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 34 համայնքներում: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված համայնքներից 26-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Նոյեմբերի 26-ին` ժամը 18.00-ին, լրացել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 58 քաղաքացի, որոնցից 12-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի թեկնածու գրանցված 56 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 1 թեկնածու: Արդյունքում` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 46 և ավագանու անդամի 55 թեկնածու:

Տպել
Ամենաշատ