News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազայում նոյեմբերի 26-ին մարտական հերթապահության է անցել զենիթահրթիռային C-400 համակարգը: Այն Ռուսաստանից Սիրիա է ուղարկվել նախագահ Վլադիմիր Պուտինի եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ: Այս մասին հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

С-300F համակարգի հետ միասին С-400-ը պետք է ապահովի բազայի անվտանգությունը՝ ոչնչացնելով օդային ցանկացած վտանգավոր թիրախ:

С-400-ը Սիրիա ուղարկելու որոշումը Վլադիմիր Պուտինն ընդունել է Պաշտպանության նախարարության դիմումի համաձայն, թուրքական F-16-ի կողմից Սու-24-ի խոցումից հետո: Համակարգը Սիրիա է հասցրել ԱՆ-124 ռազմական բեռնատար ինքնաթիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ