News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Սիրիա C-400 զենիթահրթիռային համալիր ուղարկելու՝ Ռուսաստանի որոշումն ավելի կբարդացնի սիրիական օդում տիրող առանց այն էլ բարդ իրավիճակը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հարցմանն ի պատասխան ասել է ԱՄՆ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանզան:

«Այդ համակարգն ավելի կբարդացնի սիրիական օդում տիրող առանց այն էլ բարդ իրավիճակը եւ չի օգնի ԻՊ-ի դեմ պայքարին, քանի որ խմբավորումը ռազմական ավիացիա չունի»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կպահպանի թռիչքների անվտանգության հարցերի շուրջ փոխըմբռնման մասին Հուշագրի պայմանները եւ այդ համակարգերը չի գործածի կոալիցիայի օդանավերի դեմ»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ