News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Թուրքական հոսքն» իրավաբանորեն հատուկ տնտեսական միջոցառումների մասին օրենքի գործողության սահմաններում է, բայց առայժմ վաղ է խոսել այն մասին, արդյո՞ք այն կներառվի Թուրքիայի դեմ Ռուսաստանի սահմանափակման միջոցների ցանկում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ հավելելով, որ առայժմ հստակ որոշում չի կայացվել:

«Այսօր Ռուսաստանի Դաշնության կառավարության ներկայացուցիչներին հանձնարարվել է դիտարկել եւ առաջարկներ ներկայացնել հատուկ տնտեսական միջոցառումների մասին օրենքի առնչությամբ: Այդ առաջարկներն առաջիկայում կմշակվեն, կքննարկվեն, եւ հետո միայն հնարավոր կլինի վերջնականապես ասել, թե որ որոշումները կհաստատվեն կառավարության կողմից, որոնք կիրականացվեն այդ օրենքի շրջանակում»,- ասել է Նովակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ