News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի տարածքում թաքնվում են զինյալներ եւ բանդաների ղեկավարներ, որոնք Չեչնիայում ռազմական գործողությունների են մասնակցել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:

Նրա խոսքով, Ռուսաստանից փախած բազմաթիվ հանցագործներ ապաստան են գտել Եվրոպայում: «Այդ թվում Թուրքիայում թաքնվում են ահաբեկիչներ, որոնք մի քանի տարի Չեչնիայում սպանել են մեզ: Մենք բազմիցս Թուրքիայի ՆԳՆ ղեկավարին, վարչապետին խնդրել ենք մեզ հանձնել այդ հանցագործներին, որոնք ահաբեկել են մեզ: Բայց ապարդյուն: Չնայած խոսքն ահաբեկիչների մասին է, որոնք միջազգային հետախուզման մեջ են: Ստացվում է, այսօր սատարո՞ւմ են ահաբեկիչներին»,- ասել է Կադիրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ