News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայում իր օդանավերը պաշտպանելու համար Ռուսաստանը կօգտագործի ոչ միայն C-400 համակարգեր, այլեւ այլ միջոցներ՝ կործանիչներ, ռադիոտեղորոշիչ սարքավորումներ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանացությունների արդյունքներով կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ Gazeta-ի, Պուտինը նշել է, որ ՀՕՊ համակարգերն ուղղված չեն Ռուսաստանի գործընկերների դեմ, որոնց հետ նա Սիրիայում պայքարում է ահաբեկիչների դեմ:

Ըստ նրա, Ռուսաստանը կուսումնասիրի հարցը, թե ԱՄՆ-ն ինչպես է օգտագործել Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռների տեղաշարժման մասին իրենց փոխանցած տեղեկությունը:

«Մենք մեր ամերիկյան գործընկերներին նախապես տեղեկացրել ենք այն մասին, թե երբ, որտեղ, ինչպես են աշխատում մեր օդաչուները: Կոալիցիան գլխավորող ամերիկյան կողմը, որում ներառված է նաեւ Թուրքիան, գիտեր մեր ինքնաթիռների ժամանման եւ վայրի մասին, եւ հենց այդտեղ ու այդ ժամին մենք հարված ստացանք»,- ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ