News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Էրդողանի հրաժարականի հնարավորությունը Ռուսաստանին բացարձակ չի վերաբերում: Ըստ Gazeta-ի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանացությունների արդյունքներով կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր գործը չէ, Թուրքիայի նախագահը հրաժարական կտա, թե՞ ոչ: Դա թուրք ժողովրդի գործն է: Մենք երբեք դրան չենք միջամտել եւ չենք միջամտելու: Բայց ցավալի է, որ միջպետական հարաբերությունների աննախադեպ մակարդակը, որը ձեռք էր բերվել Թուրքիայի հետ վերջին տարիներին, իսկապես շատ բարձր մակարդակի վրա էր, մենք Թուրքիային ոչ միայն հարեւան, այլեւ բարեկամ պետություն էին համարում, գրեթե դաշնակից, ցավալի է, որ դա այսքան անմտորեն եւ կոպտորեն քանդվում է»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդարացում էր կոչել Թուրքիայի նախագահի խոսքերն այն մասին, որ թուրքական ՌՕՈՒ-ն չի իմացել, որ խոցված Սու-24-ը Ռուսաստանին է պատկանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ