News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» անդրադարձել է սեփական ամուսնու կողմից սեռական շահագործման ենթարկված, երկու անչափահաս երեխաների մոր պատմությանը: Ամուսինը ծեծի, շանտաժի միջոցով ստիպել է իր անչափահաս երեխաների մորը՝ իրենց տանը ծառայություններ մատուցել տղամարդկանց: Այս ամենի մասին մեզ մանրամասները ներկայացրեց նաեւ թրաֆիքինգի զոհ Սիլվան (անունը փոխված է):

Երկուսուկես տարի շարունակ ամուսինս ՝ երեխաներիս հայրը, շանտաժի միջոցով ինձ ստիպել է մերսումներ անեմ մեր բնակարանում: Իսկ մերսումները պետք է անեի մերկ կամ կիսամերկ վիճակում: Ինձ ծեծելով, սպառնալիքներով ստիպում էր դրան գնալ, իսկ ինքը հարեւան սենյակից տեսագրող սարքի միջոցով հետեւում էր այդ ամենին: Ամենասարսափելին այն էր, ու հիշողությունիցս երբեք չի ջնջվի, որ հաճախ անչափահաս երեխաներս էլ էին ականատես լինում այդ զզվանք տեսարաններին:

Այդ օրը երեկոյան մի տղամարդու ու կնոջ հետ եկավ մեր տուն, ասաց, որ միասին պետք է հաց ուտենք: Կնոջը, ում ներկայացրել էր որպես ընկերոջ ընկերուհի՝ թողեց ինձ մոտ, իսկ ինքն ու ընկերը իջան գարեջուր գնելու: Մինչեւ իրենց գալը, սեղանն արդեն պատրաստ էր, երկուսով նախապես բաժակները լցրած վիճակում բերեցին հյուրասիրեցին մեզ:

Երբ գարեջուրը խմեցի, գլուխս սկսեց պտտվել, աչքերիս դեմը սեւանում էր: Լսում էի, հասկանում էի՝ ինչ է կատարվում, բայց չէի կարողանում կողմնորոշվել: Իսկ ամուսինս, ինչպես հետո իմացա, նախապես տեսանկարահանել էր ինձ ու այդ տղամարդուն՝ մերկ վիճակում, ինտիմ պայմաններում:

Այսինքն՝ սեռական հարաբերությո՞ւն եք ունեցել Ձեր ամուսնու ներկայությամբ այլ տղամարդու հետ:

Այո, ինչպես սթափվելուց հետո հասկացա, նման բան է կատարվել, առանց գիտակցելու, չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջս: Ամուսինս ամեն ինչ տեսագրել էր՝ հետագայում ինձ շանտաժ անելու համար: Հագնվելուց հետո, երբ արդեն կամաց-կամաց հասկանում էի, թե ինչ է կատարվում, ամուսինս ու իր ընկեր կոչվածը ժպիտները դեմքներին ցույց տվեցին տեսագրությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ