News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պատմաբանները հայտնաբերել են 17-րդ դարում թուրք-օսմանների դեմ կենսաբանական զենք ստեղծելու պլանները։ Խորվաթ մի բժիշկ վենետիկցիներին խորհուրդ էր տվել ժանտախտի զոհերի այտուցներից վերցրած հեղուկով ցայել տեքստիլ արտադրանքները, որոնք ուղարկվում են Օսմանյան կայսրություն վաճառքի։ Իրենց պլանների մասին գիտնականները պատմել են Historical Review ամսագրում։

Օսմանյան թուրքերին կենսաբանական զենքով ոչնչացնելու այս պլանի մասին հույն պատմաբան Ելենա Տալասինուն եւ  նրա գործընկերներն իմացել են 1649-1651թթ. ուղարկած նամակներից։ Այն ժամանակ սկսվել էր Կանդիայի՝ Կրետե կղզու վենետիկյան ամրոցի շրջափակումը, պատմության մեջ ամենաերկար շրջափակումը։

Դալմացիայի եւ Ալբանիայի ղեկավարի գլխավոր տեղակալի՝ Վենտիկյան Հանրապետության Գերագույն տրիբունալին ուղարկած նամակներից պարզ է դառնում ոմն բժիշկ Միքելանջելո Սալամոնի պլանը։ Նա առաջարկել է ժանտախտից մահացած մարդկանց փայծաղից, լիմֆատիկ հանգույցներից հանել հեղուկը եւ դրանով ցայել Ալբանիայից Օսմանյան կայսրություն արտահանվող հագուստի նմուշները, փոխանցում է Lenta-ն։

Հետո վարակված հագուստը պետք է բեռնեին նավերն ու ուղարկեին Կրետե կղզի։

Տրիբունալը հավանություն էր տվել պլանին եւ դրա իրականացումը հանձնարարել բժշկին, սակայն ժանտախտի արդեն պատրաստի հեղուկը չէին հասցրել լցնել հագուստների վրա, քանի որ 1649թ. արշավն ավարտվել էր։ Դրանից հետո այս պլանի մասին հիշատակումներ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ