News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր նիստում որոշում է կայացվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին տալ խիստ նախազգուշացում՝ առկա թերացումները հետևողականորեն շտկելու հանձնարարականով:

Տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ը վարչական վարույթը հարուցել է «ԱՄ գրուպ» ընկերության դիմում-բողոքի հիման վրա:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ «ԱՄ գրուպը» Հանձնաժողովին ներկայացրել է, որ բեռնատար վագոնների վերանորոգման նպատակով դիմել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը: Վերջինը պատասխանել է, որ գերզբաղվածության պատճառով վագոնների վերանորոգմամբ կարող են զբաղվել միայն ոչ աշխատանքային օրերին, ինչով պայմանավորված՝ վճարման ենթակա գումարի չափը կլինի մոտ երկու անգամ ավելի:

«ԱՄ գրուպը» նշում է, որ փաստացի համաձայնել է վերոնշյալ պայմանին՝ նկատի ունենալով, որ «Հարավկովկասյան երկաթուղին» միակ ընկերությունն է, որը իրականացնում է վագոնների ընթացիկ և դեպոյական ամբողջական վերանորոգումներ:

Ըստ «ԱՄ գրուպի», «Հարավկովկասյան երկաթուղին» չարաշահում է գերիշխող դիրքը՝ վագոնների վերանորոգման ծառայություններից օգտվող տնտեսվարողներին առաջարկելով այնպիսի պայմաններ, որոնց արդյունքում դրանց արժեքը ավելանում է ավելի քան երկու անգամ: Տնտեսվարողներն էլ այլընտրանք չունենալով, համաձայնվում են վերջինի առաջարկած ոչ շահավետ պայմաններին: Իրականացված ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը պարզել է, որ դեպոյական և ընթացիկ վերանորոգումների գործընթացում իսկապես առկա են թերացումներ, ինչը հանգեցնում է վերջինիս կողմից մենաշնորհային դիրքի չարաշահման: Մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղին» վագոնների վերանորոգման գործընթացի պլանավորման ժամանակ, ցուցաբերում է խտրական մոտեցում: Առաջնահերթությունը տալիս է սեփական վագոնների վերանորոգման գործընթացին, իսկ այլ ընկերությունների համար ամիսներ շարունակ ռեսուրսներ չեն նախատեսվում կամ նրանց վերանորոգումները կատարվում են տարվա վերջում՝ խնդիրներ ստեղծելով տնտեսվարողների համար:

Մինչդեռ, ուսումնասիրությունները փաստում են, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ունի բավարար ռեսուրսներ և ամբողջությամբ կարող էր իրականացնել վերոնշյալ աշխատանքները, սակայն միտումնավոր առաջարկել է այնպիսի պայմաններ, որոնց արդյունքում տնտեսվարողները ստիպված վճարել են երկու անգամ ավելի: Բացի «ԱՄ գրուպ»-ից, նույն վարքագիծը դրսևորվել է նաև «Մետեքսիմ» ընկերության հանդեպ: Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես ընկերության կողմից 2015 թվականի դրությամբ 8.7 մլրդ դրամի չափով կուտակված վնասի առկայությունը, Հանձնաժողովի որոշմամբ ընկերությանը տրվեց խիստ նախազգուշացում՝ առկա թերացումները հետևողականորեն շտկելու հանձնարարականով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ